«Ռեալը» մտադիր է գնել Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հիմնական դարպասապահ Հուգո Լյորիսին, որը դեռ երեք տարվա պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ։ Արքայական ակումբը պատրաստ է դարպասապահի համար վճարել 35 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է thesun-ը։ Լյորիսը 2012-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ» 10 միլիոն ֆունտ ստերլինգով։
«Ռեալը» ցանկանում է սուր մրցակցություն ստեղծել թիմի հիմնական դարպասապահ, կոստառիկացի Կեյլոր Նավասի համար։ Լյորիսը Պրեմյեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկն է, որը միշտ մեկնարկային կազմում է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



