Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում նորածնաբանության առաջնային խնդիրը երեխաների անհասությունն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և ԱՄՆ փորձագետները «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» միջազգային համաժողովի ընթացքում քննարկեցին նեոնատոլոգիայի (նորածնաբանության), նեոնատալ խնամքի և անհաս երեխաներին ցմահ կուրացնող հիվանդության՝ անհասության ռետինոպաթիայի բնագավառին վերաբերող խնդիրները: Ոլորտի ամերիկյան և հայաստայան մասնագետները ներկայացրին անհաս երեխաների առողջական ելքի բարելավման միտումները և նեոնատոլոգիայում նորարարական մեթոդների կիրառումը:

Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանիդոցենտ, Հայկական ակնաբուժությաննախագծի նախագահ Ռոջեր ՕհանեսյանըՀայաստանում այս ոլորտի առաջնային խնդիր է համարում մասնագիտական կրթությունը, վերապատրաստումն ու իրազեկությունը: Այնուամենայնիվ, Հայաստանում հետծննդյան բժիշկների գիտելիքները բժիշկը գնահատեց բավարար: Օհանեսյանը նշեց, որ նրանք կփորձեն ավելի սերտ գործնական կապեր հաստատել հայաստանյան և ամերիկյան հիվանդանոցների միջև, մասնավորապես՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանո ցի:

«Բացի այդ՝ շատ կարևոր է ունենալ  լավ տեխնիկա: Մենք ցանկանում ենք Հայաստանում ներդնել հատուկսարքավորումներ, որոնք կօգնեն վաղ մանկական տարիքից ախտորոշել երեխայի մոտ առկա խնդիրը՝ չսպասելովժամանակի ընթացքում նշանների ի հայտ գալուն ու հիվանդության զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց մասնագետը:

Օհանեսյանը կարևորեց նման համաժողովների անցկացումը՝ պատճառաբանելով, որ դրանք հնարավորություն են տալիս մասնակիցներին ծանոթանալ ոլորտի զարգացումներին և նորամուծություններին:

Իր հերթին «Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Հրանտ Կալենտերյանն ասաց, որ այս մասնագիտությունը շատ բարդ է և ռազմավարական ուղղություն է համարվում բոլոր երկրներում, քանի որ ապահովում է առողջ սերունդ: «Ներկայումս այս ոլորտի ամենատարածված խնդիրն անհասությունն է: Դա պայմանավորված է վիժումների թվի նվազեցմամբ և բարդ ծննդաբերությունից հետո երեխայի կյանքի համար շարունակվող պայքարով»,- մեկնաբանեց բժիշկը: Այս ուղղությամբ աշխատելու համար հ արկավոր է ունենալ շատ արհեստավարժ, գիտելիքների մեծ պաշարով մասնագետներ և լավ սարքավորումներ:

Նրա խոսքով՝ երևանյան բոլոր մեծ ծննդատներն ունեն նորածինների վերակենդանացման բաժանմունքներ և հագեցված են համապատասխան սարքավորումներով:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի առողջապահության ծրագրերի կառավարման մասնագետ Աստղիկ Գրիգորյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի և ակնաբուժության դոցենտ դոկտոր Թոմաս Լին:

 

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ Սավգուլյան