Ինդոնեզիայում մահապարտը մոտոցիկլետով մտել է ոստիկանական բաժանմունք եւ պայթեցրել իրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Սուրակարտա քաղաքում այսօր՝ հուլիսի 5-ին, մահապարտը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, հաղորդում է «Ռեյթերս»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
«Նա մոտոցիկլետով ներխուժել է տարածք ու պայթեցրել իրեն, տուժել է մեկ ոստիկան»,-ասել են ոստիկանության ներկայացուցիչները:
Ինդոնեզիայի իշխանությունները հանձնարարել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ այս տարվա հունվարին երկրի մայրաքաղաք Ջակարտայում «ԻՊ» գրոհայինների կողմից կազմակերպած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ մահացել էր 4 մարդ: Չորս հարձակվողները ոչնչացվել էին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



