Էրդողանը խոսել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը քննարկվել է Սոչիում Թուրքիայի եւ ՌԴ ԱԳ նախարարների միջեւ հանդիպման ժամանակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Սոչիում Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը կողմերը խոսել են G-20 համաժողովի շրջանակներում հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպում կազմակերպելու մասին։ «Նման հանդիպում կարող է լինել, սակայն այն դեռ հաստատ չէ»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



