15 հազար իսլանդացիներ ավանդական ծափողջույնով դիմավորեցին իրենց հավաքականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլանդիայի ազգային հավաքականը, որը Եվրոպայի առաջնությունում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, վերադարձել է հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այնտեղ նրանց սպասում էր 15 հազար ֆուտբոլասեր, որոնք ավանդական «ծափողջույնով» դիմավորեցին իրենց հավաքականին:
Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսլանդիայի հավաքականը հաղթանակ տոնեց Ավստրիայի դեմ խաղում 2:1 հաշվով և ոչ- ոքի խաղաց Պորտուգալիայի և Հունգարիայի դեմ՝ 1:1 հաշվով: 1/8 եզրափակիչում իսլանդացիները կամային հաղթանակ տոնեցին Անգլիայի դեմ խաղում՝ 2:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում Իսլանդիայի հավաքականի հաղթարշավը կարողացավ կանգնեցնել Ֆրանսիայի հավաքականը՝ 5:2 հաշվով ավարտելով խաղը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



