Վացկեն չէր սպասում, որ Մխիթարյանի համար կստանա նման առաջարկ
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և դուրտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Պետք է ասեմ, որ մենք չէինք սպասում, որ Մխիթարյանի համար կստանանք նման առաջարկ, քանի որ մեկ տարի անց նա կստանար ազատ խաղացողի կարգավիճակ: Երբ ես զրուցեցի Մխիթարյանի հետ` ինձ մոտ սխալ տպավորություններ ստեղծվեցին նրա ծրագրերի վերաբերյալ: Ես կարծում էի, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիա»-ում: Հենրիխի տեղափոխությունն այլ ակումբ ես բացառում էի: Սակայն դա սխալ տպավորություն էր»,-Վացկեի խոսքերն է մեջբերել Bild-ը:
Որոշ տեղեկություններով, 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Բորուսիա»-ին կվճարի 42 մլն եվրո:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



