Ամերիկացի գիտնականները որոշել են բրածո ծաղկի տարիքը՝ 125 միլիոն տարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի բուսաբանները նույնականացրել են այն բույսը, որը կարող Է լինել մոլորակի վրա ծաղկի հնագույն տեսակներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի քան 125 միլիոն տարի առաջ որպես Montsechia Vidalii հայտնի ծաղիկն աճել Է ժամանակակից Իսպանիայի տարածքում՝ լճերի հատակին: Ինչպես պատմում են գիտնականները, ստորջրյա ծաղիկը պսակաթերթեր չի ունեցել, իսկ տեսքով այն ավելի շուտ հիշեցրել Է ջրիմուռներ: Այնուամենայնիվ, բույսը պտուղներ Է տվել ներսում միակ սերմով, ինչը թույլ Է տալիս այն համարել ծաղկող:
Նշվում Է, որ առաջին անգամ Montsechia Vidalii-ի քարացած ցողունները գտել են շուրջ հարյուր տարի առաջ, բայց այն, որ ծաղիկը հնագույններից մեկն Է Երկրի վրա, գիտնականները հասկացել են միայն վերջերս:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



