Եգիպտոսի նախկին նախագահին ընդգրկել են ահաբեկիչների ցուցակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի 5-րդ նախագահ Մուհամմեդ Մուրսին, որը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2012-2013թթ., ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում։ Այդ ցուցակում հայտնվել է եւս 35 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կահիրեի դատարանի վճիռը։
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որն արգելված է Եգիպտոսում, հիմա պաշտոնապես ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Հիշեցնենք, որ Մուրսին նախագահի պաշտոնից զրկվել էր երկրի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսիի ղեկավարած հեղաշրջման հետեւանքով։ Աս Սիսին հիմա ղեկավարում է Եգիպտոսը։
Մուրսիի հետ այդ ցուցակում են հայտնվել եւս 35 մարդ եւ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



