Իրանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկող ամիս ակնկալվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Ադրբեջան, այդ մասին ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Իրանի նախագահի եկող ամիս նախատեսված այցը Ադրբեջան կնպաստի երկու երկրի միջեւ երկկողմ կապերի հետագա զարգացմանը:
Ադրբեջանի եւ Իրանի նախագահները գոհունակություն են հայտնել երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացմամբ, ինչպես նաեւ վստահություն, որ այդ կապերը հետագայում եւս կամրապնդվեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



