Շվեյցարիան կործանիչներ է բարձրացրել իսրայելական ինքնաթիռում ռումբի սպառնալիքի պատճառով. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարական ռազմաօդային ուժերի F-18 կործանիչներն ուղեկցել են իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռը՝ ռումբի մասին անանուն սպառնալիքի պատճառով, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է Jerusalem Post թերթը, իսրայելական ինքնաթիռն ուղևորվում էր Նյու Յորքից Թել Ավիվ: Շվեյցարական կործանիչներն օդ են բարձրացել երկրի տարածքում այն ուղեկցելու համար տեղի ժամանակով մոտ 08:30-ին:
Ավելի ուշ Associated Press գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում: Իրենք՝ ուղևորները չեն իմացել հնարավոր սպառնալիքի մասին մինչև օդանավի վայրէջքը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



