Ճապոնիայի հարավի բնակիչները պատրաստվում են այս տարվա առաջին թայֆունին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Նեպարտակ» թայֆունը մոտենում է Ճապոնիայի հարավին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչությունը:
Թայֆունը, որը մասնագետները շատ ուժեղ են գնահատում, մոտենում է Օկինավայի պերֆեկտուրայի հարավային Սակիսիմա արշիպելագին: Ներկա դրությամբ, թայֆունը Ֆիլիպիններից դեպի արևելք է, բայց արդեն հինգշաբթի այն կհասնի Սակիսիմայի կղզիներին: Այդ կապակցությամբ չորեքշաբթի օրը Միյակոձիմա և Իսիգակի կղզիների շրջանում ալիքների բարձրությունը կարող է հասնել 4 մետրի:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



