Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վատ հայր կլինեի, եթե աղջկաս երազանքը չկատարեի». Վահագն Սարգսյանը՝ Հայաստան վերադարձի և նոր առաջարկի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

«Բանակում» սերիալից շատերին ծանոթ դերասան Վահագն Սարգսյանն, ով գրեթե մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Չեխիա՝ ապրելու և աշխատելու, օրերս Հայաստան է վերադարձել: Aysor.am-ը, բարի վերադարձ մաղթելով, հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով և որքա՞ն ժամանակով է ընտանիքը վերադարձել հայրենիք:

«Մոտ մեկ շաբաթ առաջ ընդմիշտ վերադարձել ենք և այլևս ետ գնալու նպատակ չունենք, քանի որ շատ ենք կապված մեր հայրենիքին: Հավատացեք, մեր երկիրը լավ երկիր է, իշխանություններն են վատը: Մեկ տարի գտնվելով օտարության մեջ՝ ի վերջո հասկացանք՝ օտար հողն ավելի լավը չի կարող լինել»,- խոստովանեց դերասանը:

Վերադարձի հիմնական պատճառ հանդիսացել է դերասանի 4 ամյա դստրիկը, ով գրեթե ամեն առավոտ բարևի փոխարեն հայրիկին խնդրում էր Հայաստան վերադառնալ՝ նշելով, որ շատ է կարոտում իր տունը: «Ասում էր՝ պապ, տատիկիս ու պապիկիս եմ կարոտում, արի գնանք ու մնանք: Վատ հայր կլինեի, եթե աղջկաս երազանքը չկատարեի: Ես էլ իմ աղջկա նման սիրում եմ իմ երկիրը»,-ասաց նա:

Մեզ հետ նախորդ զրույցում դերասանը նշել էր, որ նպատակ ունի տեղավորվել չեխական թատրոնում ու նկարահանվել նրանց ֆիլմերում: Հարցին, թե որքանո՞վ համընկան ցանկությունն ու իրականությունը՝ պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այնքան էլ մեծ զբաղվածություն չունեի: Դրա համար նախ պետք է լեզվին լավ տիրապետեի, ինչի համար մեկ տարին շատ քիչ էր: Բայց երկրից չեմ դժգոհում. գեղեցիկ երկիր էր, որն օրենքներ ուներ և այդ օրենքները գործում էին: Իհարկե, վատ բաներից էլ զերծ չէր: Բայց գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ հայրենիք միայն հայերն ունեն … Ինչևէ, նոր երկիր, նոր մարդիկ, նոր շրջապատ, բազմազան հետաքրքիր և օտար կերպարներ, որոնք մի օր թատրոնում կամ ֆիլմերում ինձ պետք կգան»:

Այս ընթացքում հայ ռեժիսորներից առաջարկներ է ունեցել, սակայն, բացակայության պատճառով, մերժել է: «Կորյուն Մայիլն ինձ առաջարկել էր իր ֆիլմում մարմնավորել գլխավոր հերոսին: Ցավոք, այն ժամանակ չկարողացա ընդունել առաջարկը: Բայց քանի որ նկարահանումները դեռ չեն ավարտվել, նորից իր կողմից առաջարկ ստացա, իհարկե՝ փոքրիկ դերի: Բայց ինձ համար փոքր կամ մեծ դերեր չկան, պետք է լավ անեմ իմ գործը: Իմ մասնագիտությանը շատ լուրջ ու պրոֆեսիոնալ եմ մոտենում»,-ընդգծեց նա:

Ֆիլմը կատակերգական ժանրում էՎահագն Սարգսյանն էլ հավատով սպասում է նոր ու հետաքրքիր այլ առաջարկների:

Aysor.am-ի հետ զրույցի վերջում Հայաստան տեղափոխված երիտասարդ դերասանը կոչ արեց. «Մի լքեք մեր հայրենիքը: Սփյուռքում գտնվող հայրենակիցներիս կոչ եմ անում գալ Հայաստան: Եկեք միասին ստեղծենք, շենացնենք մեր երկիրը: Մենք ուժեղ և հզոր ենք, երբ միասին ենք: Եկեք օրինակ վերցնենք իմ բալիկից, ով երազում էր Հայաստանի մասին»:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Խառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ