Գազոլը տեղափոխվում է «Սան Անտոնիո Սփյորս»
ՍՊՈՐՏ«Չիկագո Բուլզ»-ի և Իսպանիայի հավաքականի ծանր հարձակվող Պո Գազոլը կարիերան շարունակելու է «Սան Անտոնիո Սփյորս»-ում: 35-ամյա բասկետբոլիստը «Սփյորս»-ի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «The Vertical»-ը:
Իսպանացին կլքի «Չիկագո»-ն, որտեղ անցկացրել է վերջին 2 մրցաշրջանը: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության նախորդ մրցաշրջանում Գազոլը միջինը մեկ խաղում վաստակել է 16,5 միավոր: Իսպանացի բասկետբոլիստն իր ազգային ընտրանու կազմում մասնակցելու է «Ռիո 2016»-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



