Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 տարբերություն կապվածության եւ խորը զգացմունքների միջեւ

ԼԱՅՖ

1. Սերը կիրք է, կապվածությունը` անտարբերություն

Այստեղ խոսքը հրաժեշտի ընթացքում պահվածքի մասին է: Ասում են` սիրուն ամենամոտ զգացումն ատելության զգացումն է, ահա թե ինչու բաժանումից հետո այդ ամբողջ գեղեցիկ, անկեղծ սերը ատելության է վերածվում: Երբ դուք ուղղակի կապված եք մարդուն, երբեք այդպես չեք ջղայնանում: Ձեզ  անհանգստություն կամ նյարդայնություն է պատում, բայց այդ տագնապալի զգացումները ձեզ չեն մղում այնպիսի ուժեղ ու նշանակալի մի բանի, որպիսին ատելությունն է:  

2. Սերը պայմաններ չի ճանաչում, կապվածությունը եսասիրական է 

Երբ դուք սիրում եք, ձեր մտքերը նվիրված են այդ մարդուն: Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկի պահանջմունքները ձերից ավելի կարեւոր են դառնում: Միակ պատճառը, որի համար դուք նոր մահճակալ եք գնում, այն է, որ այժմ կա մեկը, որի հետ այն կարող եք կիսել: Այն ամենը, ինչ անում եք ձեր զուգընկերոջ համար, մի քիչ ուղղված է նաեւ ձեր հաճույքին: 

3. Սերը բարդ է, կապվածությունը բարդ է սոսկ այն դեպքում, երբ դուք միասին չեք

Իսկական սիրո մեջ ամեն ինչ բարդ է: Դուք կարծում եք, թե դա պետք է հեշտ լինի, որովհետեւ սերն այնքան մաքուր եւ գեղեցիկ է, բայց նշանակալի եւ կյանքը փոխող ամեն ինչ ջանքեր է պահանջում: Դուք պետք է նպաստեք հարաբերությունների աճին եւ ամրապնդմանը: Ինչ վերաբերում է կապվածությանը, այդտեղ աճեցնելու բան չկա: Ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է սոսկ նրա վրա, թե դուք որքան հաճախ կարող եք հանդիպել շաբաթվա ընթացքում: Դուք այդ մարդու կարիքն ունեք, ինչպես որ օգնության կարիք են ունենում:   Այդ հարաբերությունները չեն աճում, չեն ծաղկում, այլ ձեւեր չեն ընդունում: Ինչպես թմրանյութի ազդեցության դեպքում,  ազդեցությունը երկար չէ եւ վաղ թե ուշ ձեզ բաց կթողնի: 

4. Սերն ազատություն է, կապվածությունը` բանտ 

Երբ դուք սիրում եք, կարիք չունեք մարդուն մշտապես տեսադաշտում պահելու, որպեսզի ձեզ անվտանգ զգաք: Դուք կարիք չունեք մարդու կողքին լինելու` հասկանալու, թե նա ինչ է զգում: 

Դուք երբեք չեք կասկածում այդ մարդու պատասխան սիրուն եւ չեք տառապում խանդից: Իսկ երբ դուք կապվածություն եք զգում, դուք զուգընկերոջ զգացմունքների իրական ընկալում չունեք, որովհետեւ ի վիճակի եք նորմայի մեջ լինել միայն նրա անմիջական ներկայությամբ:  Երբ դուք միասին չեք, չեք կարող ազատվել այն սեւեռուն գաղափարից, թե նա ում հետ է ժամանակ անցկացնում:  

Եթե այդ մարդն ընդամենը կապված է ձեզ, միթե դա չի նշանակում, որ խոշոր հաշվով նրա համար մեկ է, թե ում կապվի: 

5. Սերն ընդլայնում է սահմանները, կապվածությունը շրջանակի մեջ է դնում

Այս կյանքում ոչինչ չի կարող ամենակարողության այնպիսի զգացում ներշնչել, ինչպես իրական սերը: Այն ազատության լիովին նոր ընկալում է տալիս, թարմացնում է եւ էներգիայով լցնում: 

Դուք ողջ եք եւ պատրաստ եք նվաճել աշխարհը: Իսկ կապվածությունը վերաճում է հանուն իշխանության հասարակ պայքարի: Ձեզ մշտապես անհրաժեշտ է ձեր նշանակության հաստատում: Դուք պետք է ամեն ինչ վերահսկողության տակ պահեք եւ  «ձեռնաշղթայի» յուրօրինակ բանալին մշտապես ձեր ձեռքում է:

 Աղբյուրը` Klubber

NEWS.am STYLE

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները