Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, 11 զինծառայող զոհվել է. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Գիրեսուն նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով Haber Turk հեռուստաալիքին:
Նշվում է, որ կործանված օդանավում 11 զինծառայող է գտնվել, այդ թվում` ժանդարմերիայի գնդապետը և երկու մայոր: Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու բժիշկները:
NTV հեռուստաալիքի տվյալներով Թուրքիայի ռազմական օդուժին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը երկրի հյուսիսարևելյան նահանգում կարող էին լինել անբարենպաստ եղանակային պայմանները:
Նշվում է, որ զինվորականներն ուղևորվում էին Ալուջրա քաղաք` մասնակցելու Ռամադանի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



