Թրամփը դժգոհ է ՀԴԲ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը քննադատել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործով ՀԴԲ-ի կայացրած որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
ՀԴԲ-ն հրաժարվել է Արդարադատության նախարարությանը երաշխավորել մեղադրանք առաջադրել Քլինթոնին՝ ծառայողական նամակագրություն վարելու կանոնները խախտելու համար:
«Շատ անազնիվ է, ինչպես միշտ՝ վատ որոշում է»,- Twitter-ում գրել է Թրամփը:
«ՀԴԲ-ի տնօրենն ասաց, որ ստախոս Հիլարին վտանգի է ենթարկել մեր ազգային անվտանգությունը, բայց մեղադրանք չհետեւեց»,- նշել է միլիարդատերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում արդարադատության համակարգը «փտել» է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



