Իսրայելի կառավարության ներկայացուցիչը չարտասանեց «ցեղասպանություն» բառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի կառավարության ներկայացուցիչն անցյալ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանությունը «ողբերգական իրադարձություններ» կոչեց: Կնեսետի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, առան պորտֆելի նախարար Ցախի Հանեգբին հայտարարեց, որ հասկանում է Կնեսետի անդամների ելույթների հետեւում թաքնված էմոցիաները:
Սակայն, ըստ «The Jerusalem Post»-ի, Հանեգբին չօգտագործեց եբրայերենում ցեղասպանություն նշանակող բառը:
Հիշեցնենք, որ Կնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության չի դրվել: Կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել Կրթության հանձնաժողովում: Չնայած դրան՝ Կնեսետի խոսնակ Յոել Էդելշթեյնը կոչ է արել չանտեսել կամ չժխտել Հայոց ցեղասպանությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



