Ֆրանսիայում առաջարկում են ահաբեկչության դեմ պայքարի գործակալություն ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում առաջարկում են ահաբեկչության դեմ պայքարի գործակալություն ստեղծել: RFI-ի փոխանցմամբ, նման առաջարկով է հանդես եկել 2015 թվականի հունվարին եւ նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետաքննության խորհրդարանական հատուկ հանձնաժողովը:
Պատգամավորներն առաջարկում են ահաբեկչության դեմ պայքարի միասնական գործակալություն ստեղծել՝ ամերիկյան Հակաակաբեկչական ազգային կենտրոնի (NTC) օրինակով, որը ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ից հետո:
Գործակալությունը պետք է զբաղվի «սպառնալիքների վերլուծությամբ, ռազմավարական ծրագրեր կազմելով եւ օպերատիվ համակարգմամբ»:
Բացի այդ, առաջարկվում է Տարածքային հետախուզության տնօրինություն (DGRT) ստեղծել, որը կմիավորի ոստիկանության եւ ժանդարմերիայի որոշ ծառայություններ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



