Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանումից յոթ մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ռազմական ուղղաթիռը, որում եղել են նաև բարձրաստիճան զինվորականներ, հուլիսի 5-ին Գիրեսունի Ալուջրա գավառում կործանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությո ւնը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել` ութ մարդ: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են:
Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



