Ասիայի սակարաններում ֆունտի արժեն իջել է վերջին 30 տարվա ընթացքում մինչեւ նվազագույնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖունտ ստեռլինգի արժեքն իջել Է վերջին 31 տարվա ընթացքում մինչեւ նվազագույն նշագիծը հուլիսի 6-ին Ասիայի սակարաններում սակարկությունները բացվելուց հետո:
Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշման առնչությամբ շարունակվող անհանգստությունների ֆոնին ֆունտի արժեքն իջել Է մինչեւ 1,2961 դոլարի մակարդակ:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի կառավարությունների 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ, քանի որ ներդրողներն սկսել են գնել պարտատոմսերը՝ դրանք «անվտանգ» համարելով Եվրոպայի անկայունության ֆոնին:
Մեծ պահանջարկը պարտատոմսերի գները մղում Է վեր, մինչդեռ դրանց եկամտաբերությունը դրա պատճառով նվազում Է, հաղորդել Է BBC-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



