Աֆղանստանում անօդաչուի միջոցով ԻՊ-ի առնվազն 12 զինյալների են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առնվազն 12 զինյալներ են ոչնչացվել անօդաչու թռչող ապարատի հարվածի շնորհիվ, հաղորդել Է Tolo գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նահանգապետի ներկայացուցիչ Աթաուլլա Խոգիանիի խոսքով՝ հարվածը հասցվել Է Քոթի գավառում, որտեղ զինյալերը մշատապես հարձակումներ են ձեռնարկում երկրի անվտանգության ուժերի վրա: Անօդաչուն պատկանում Է արտասահմանյան զորակազմին:
Հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել, նշել Է նահանգապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



