Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմաստուն ծնող լինելու 7 ոսկե կանոնները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Տեսականորեն  բոլորս գիտենք, թե ինչպես է պետք դաստիարակել երեխաներին: Բայց ժամանակի, համբերության  ու իմաստնության  պակասի  պատճառով հաճախ այլ կերպ ենք մեզ դրսևորում: Սակայն կան կանոններ,  որոնց պետք է հետևի ցանկացած ծնող իր երեխայի անհատականության ձևավորման ճանապարհին: Հիմնական կանոնը, որ պետք է հիշել՝ երեխային թևաթափ մի արա: Թույլ տուր նրան ազատ ճախրել և որոշ ժամանակ անց նա քեզ շնորհակալ կլինի դրա համար: Եղիր ոչ թե անձնուրաց  ու «գիժ», այլ իմաստուն ծնող: Իսկ եթե ուզում ես իմանալ, թե  ո՞վ է իմաստուն ծնողը, կարդա այս 7 կետերը.

1.Անձնուրաց  ծնողը իր ողջ ժամանակը նվիրում է միայն ու բացառապես երեխային, մի կողմ թողնելով իր նախասիրությունները, հետաքրքրությունները: Իսկ իմաստուն ծնողը հոգ է տանում նախ ինքն իր հանդեպ: Հենց դա էլ նա սովորեցնում է իր զավակին՝ հոգատարություն սեփական անձի նկատմամբ:

2.Անձնուրաց ծնողը ամբողջ գիշեր կարող է անքուն մնալ ու կատարել երեխայի տնային առաջադրանքները: Իմաստուն ծնողը երեխային հասկացնում է, որ նա ինքնուրույն պիտի պատասխանատվություն կրի դրա համար: Եթե ինչ-որ բան չի ստացվում, միայն այդ ժամանակ է պետք  ծնողը օգնության հասնի, բայց նա պետք է հուշի լուծման ձևը և ոչ թե անի դա երեխայի փոխարեն:

3.Շատ ծնողներ փորձում են սիրաշահել երեխային՝ նրա  համար խաղալիքներ գնելով: Իսկ ահա իմաստուն ծնողը երեխային գումար է տալիս: Երեխան պետք է այդ տարիքից կարողանա որոշել իր ծախսերը, գումար տնտեսել, ինչպես նաև կամաց-կամաց հավաքել իր ուզած թանկարժեք խաղալիքի գումարը: Սակայն ծնողը պետք է վերահսկի այդ ողջ գործընթացը և հուշումներ ու խորհուրդներ տա ընթացքում:

4.Շատ հաճախ ծնողները չեն փորձում պարզել երեխայի վատ վարքի պատճառը և միայն պահանջում են, որ երեխան իրեն «խելոք պահի»: Իմաստուն ծնողը անպայման պետք է պարզի երեխայի վատ վարքի պատճառն ու նոր միայն օգնի նրան լուծել խնդիրը կամ հաղթահարել իրավիճակը, որը նրան անհագստացնում է:

5.Ինքնամոռաց ծնողը երազում է առաջին հերթին արժանապատիվ ու հաջողակ երեխա մեծացնել: Իմաստուն ծնողը ՝ սիրող ու նվիրված զավակ:

6.Ինքնամոռաց ծնողը շատ հաճախ իր երեխային տարբեր խնդիրներից ու սխալներից հեռու պահելով՝ գերադասում է անել նույնիսկ այն, ինչի համար երեխան իրեն չի դիմում: Իմաստուն ծնողները  որոշ դեպքերում (եթե դա երեխային լրջորեն  չի վնասի) թույլ են տալիս, որ երեխան սխալվի, իսկ հետո օգնում են ուղղել այդ սխալները և դասեր քաղել իրավիճակից:

7.Անձնուրաց ծնողները իրենց զավակներին թույլատրում են ամեն ինչ, միայն թե երեխաները չհիստերիկանան ու չլացեն, ինչից էլ հաճախ օգտվում են երեխաները: Իմաստուն ծնողը երբեք թույլ չի տալիս իր երեխային կամակորության շնորհիվ հասնել իր ուզածին: Նա պետք է երեխային հասկացնի, որ լացելով հարցեր չեն լուծում, ամեն ինչ կարելի է ուղղակի հանգիստ քննարկել:

Ահա այսպես, փոքրիկ քայլեր, որոնց շնորհիվ դուք ձեր երեխաների համար կլինեք ոչ միայն ծնող, սնող ու դաստիարակող, այլ նաև ուսուցիչ ու օրինակ, որից կարելի է կյանքի համար կարևոր դասեր սովորել:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը