«Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգան»-ի հետ
ՍՊՈՐՏ«Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգան»-ի հետ: Անգլիական ակումբի համար այս դիմակայությունը առաջինը կլինի նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում: Խաղը կկայանա առաջիկա շաբաթ օրը «Ուիգան»-ի հարկի տակ:
«Ես նոր մրցաշրջանից առաջ պետք է իմանամ իմ ֆուտբոլիստների կարողությունները գործի մեջ, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող եմ փոխել թիմում, և ովքեր են հետագայում մեզ անհրաժեշտ»,-ասել է Ժոզե Մոուրինյոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և Մոուրինյոյի գլխավորությամբ նպատակ ունի դառնալ Անգլիայի առաջնության հաղթող:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



