Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում կայացած համերգին աճուրդի հանվեցին Նազենի Հովհաննիսյանի և այլ հայտնիների իրերը՝ երեխաների բուժման համար դրամահավաքության նպատակով

ԼԱՅՖ

Երեկ կայացավ «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության աճուրդ-համերգը, որի նպատակն էր հավաքել անհրաժեշտ գումար «Երազի տուն»՝ ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։

Աճուրդի էին հանվել կազմակերպիչների անձնական զարդերը, իսկ երեկոյին հրավիրված էին բարերարներ և հայտնի մարդիկ։  

 Tert.am Life-ի հետ զրույցում «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը նշեց, որ կենտրոնը ծառայելու է ավելի քան 200 մանուկների վերականգնողական բուժման համար։

«12 club-ի տնօրեն Ալինա Մանուկյանի առաջարկով որոշեցինք նախաձեռնել բարեգործական համերգ՝ 12 Project Band-ի մասնակցությամբ։ Նազենի Հովհաննիսյանը, ով մշտապես «Հայ Մայրեր» ՀԿ-ի կողքին է, առաջարկեց վարել երեկոն և իրականացնել զարդերի աճուրդը։ Երեկոյի ընթացքում հավաքվեց 4500 դոլար, որը ներդրվելու է «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի նոր տարածքի նորոգման համար։ Նշեմ նաև, որ Մոսկվայում բնակվող Մարինե և Սուրեն Ենգիբարյանների կողմից 9600 եվրո է փոխանցվել նույն նպատակի իրագործման համար։ Մեզ մնաց հավաքել ևս 4 մլն. դրամ, որպեսզի լիովին վերանորոգենք և կահավորենք մեր «Երազի տուն»-ը, որտեղ 220 երեխաներ բոլոր մարզերից ու մայրաքաղաքից տարեկան 2-4 անգամ կստանան անվճար վերականգնողական բուժում»,-ասաց Նարինե Մանուկյանը:

 Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակը մեկն է՝ ունենալ առողջ սերունդ։

 


«Նարինե Մանուկյանը, լինելով սրտացավ կին, դեռևս 4 տարի առաջ նախաձեռնեց այս կազմակերպությունը, որը բացարձակ շահույթ չի հետապնդում։ Տարբեր ոլորտների գործիչներ ՀԿ-ի միջոցով իրենց օգնությունն են ցուցաբերում դրա կարիքն անչափ ունեցող երեխաներին։ Այսօր մենք ընկերներով որոշեցինք կազմակերպել աճուրդ-համերգ, որի շնորհիվ «Երազի տուն» անունը կրող մանկական կենտրոնի համար որոշակի գումար հավաքվեց։ Ես այս ամենի մեջ ներգրավված եմ որպես անձ, ով քիչ թե շատ սրտացավ է իր երկրի համար։ Վստահ եմ ու ուզում եմ, որ բոլորն էլ վստահ լինեն, որ ամեն մի լումա ծառայում է նպատակին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Նազենի Հովհաննիսյանը։

 «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. դեկտեմբերին: Կազմակերպությունը զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով:

Կազմակերպության նպատակն է բարելավել փոքրիկների կյանքի որակը, ինտեգրել նրանց հասարակության մեջ, ապահովել անհրաժեշտ վերականգնողական բուժմամբ, նաև հոգեբանական և ինֆորմացիոն օգնություն ցուցաբերել նրանց մայրերին:

 

 

Պատրաստեց՝ Լենա Մինասյանը

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը