Իտալական Տոսկանան կոչ է արել չեղարկել ՌԴ դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական Տոսկանայի հասարակական խորհրդի անդամները չորեքշաբթի հավանության են արժանացրել հռչակագիրը, որը կոչ է անում Իտալիայի իշխանություններին հասնել ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկմանը, ինչպես նաև Մոսկվայի ու Եվրամիության միջև հարաբերությունների վերանայմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով « ;Ինտերֆաքսը», այս մասին հայտնել են իտալական այս շրջանի լրատվական ծառայությունից:
«Տոսկանան միաձայն կողմ է քվեարկել հռչակագրի ընդունմանը՝ կոչ անելով չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- նշվում է հայտարարությունում:
Հաստատված փաստաթղթի տեքստը կազմվել է այնպես, որպեսզի հռչակագրին աջակցություն հայտնեն շրջանային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



