Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նարեկ Մակարյանը՝ «Морской Узел 2016»-ում հաղթանակի եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու մասին

ԼԱՅՖ

Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում տեղի ունեցած «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթող է ճանաչվել մեր երկիրը ներկայացնող  երգիչ Նարեկ Մակարյանը:

 Այս մրցույթում Նարեկի մասնակցության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, իսկ այսօր արդեն երգիչը մեզ հետ խոսել է իր հաղթանակի մասին.

««Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը ստացա երգիչ-հաղորդավար Սամվել Գրիգորյանի կողմից, ով քանիցս այդ մրցույթի ժյուրիի կազմում է եղել: Իսկ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնեցի ու փորձեցի լավագույնս ներկայանալ, ինչն էլ կարծես թե ստացվեց, քանի որ հաղթանակը մերն է»,- նշեց Նարեկն ու պատմեց մրցույթի մանրամասների մասին.

«Մրցույթի շրջանակում եղել է մեկ մրցութային համերգ, որի ընթացքում երկուական երգերով ենք ներկայացել: Այդ օրը ներկայացրի Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» եւ Կարո Վարդանյանի «Քո սիրո համար» երգերը: Վերջինս բավականին հին երգ է ու մենք այն թարմացրել էինք նոր գործիքավորմամբ: Իսկ գալահամերգին կատարեցի Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» ստեղծագործությունը: Լավ ընտրված ստեղծագործություններ էին, իսկ ընտրությունը կայացրել էինք ես եւ Արմինե Գրիգորյանը, ով «Морской Узел»-ի այս տարվա ժյուրիի անդամներից էր»:

«Морской Узел 2016»-ին մասնակցել են 10 երկրների ներկայացուցիչներ, իսկ հաղթողին ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին: Հաղթանակը Նարեկ Մակարյանին տվել է ոչ միայն նյութական պարգեւ, այլեւ աշխատանքային նոր ճանապարհների հնարավորություն.

«Պետք է ասեմ, որ առհասարակ մրցույթներին մասնկացում եմ ոչ թե նյութական հաղթանակների, այլ իմ երկրի անունը հնչեցնելու ու բարձր պահելու համար: Սա ինձ համար առաջին կարեւոր կետն է, իսկ երկրորդ կարեւոր կետը մայրիկիս ուրախությունն է, քանի որ նա ինձնից շատ է ոգեւորվում իմ հաղթանակներից: Այս անգամ էլ, երբ վայրէջք կատարեցինք, հենց օդանավակայանում մրցանակս հանձնեցի մայրիկիս, ով աչքի լույսի պես է պահում այն: Իսկ անձամբ ինձ այս հաղթանակը տվեց նոր ընկերներ ու ծանոթություններ, նոր համագործակցությունների առաջարկներ, որոնց պտուղները հավանաբար առաջիկայում կքաղեմ: Իհարկե, ես ստացա նաեւ դրամական պարգեւ, որի քանակի մասին չեմ բարձրաձայնի»,- հավելեց երգիչը:

Մեզ հետ զրույցում Նարեկ Մակարյանը գաղտնիք բացեց.

«Այնտեղ բավականին հավանեցին իմ ձայնը, վերջին տեսահոլովակս, ու անընդհատ հարցնում էին, թե ինչու Հայաստանը չեմ ներկայացնում «Եվրատեսիլ»-ում: Այնպես որ հիմա սկսել եմ նաեւ այդ ուղղությամբ մտածել ու անհավանական չի լինի, որ մարդիկ ինձ տեսնեն նաեւ «Եվրատեսիլի»-ի բեմում, ինչն ինձ համար ամենապատվավոր ու բարդ աշխատանքը կլինի»:

Նարեկի խոսքով, քանի որ այս տարի մրցույթը նշում էր հոբելյանական 15 տարին, այն կազմակերպված է եղել բավականին բարձր մակարդակով ու առանձնահատուկ շքեղությամբ:

Ի դեպ՝ Նարեկը մրցութային օրերին հասցրել է նաեւ կարճ ժամանակով հանգստանալ, վայելել ծովն ու արեւը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան