Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աշխարհի 10 ամենահիմար ու զավեշտալի ահաբեկչական գործողությունները

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

Բարեբախտաբար, միշտ չէ, որ ահաբեկիչները կարողանում են իրագործել իրենց մահաբեր պլանները, ընդ որում, մի շարք դեպքերում՝ սեփական հիմարության պատճառով։

1. Իրենց պարապմունքները նկարահանած ահաբեկիչները

The terrorists who videotaped their training sessions

2007 թվական։ Նյու Ջերսիում տեղակայված Ֆորտ Դիքս ռազմաբազայի վրա պլանավորվող իրենց հարձակմանը նախապատրաստվելիս սկսնակ ջիհադիստներին «փայլուն գաղափար» այցելեց՝ նկարահանել իրենց պարապմունքները, հետո հանձնել իրենց տեսանյութերն էլեկտրոնիկայի խանութ, որպեսզի այնտեղ դրանք ձայնագրվեն DVD կրիչների վրա։ Համաձայնվեք, պետք չէ հանճարեղ քննիչ լինել կամ էլ հատուկ ծառայությունների փորձառու գործակալ, որպեսզի կասկածել, որ տեսանյութում առկա «Ալլահ աքբար» գոռացող ու ատրճանակներից կրակող մարդիկ կասկածելի են, հատկապես, երբ ջիհադի ու քաղաքացիների սպանության կոչեր են անում։ Ուստի զարմանալի չէ, որ խանութը միանգամից զանգահարեց ոստիկանություն, որտեղ միանգամից սկսեցին հետևել ծայրահեղականներին։ Հետո նրանց թիմի մեջ ներդրեցին քողարկված գործակալ ՀԴԲ-ից։ Երբ չկայացած ահաբեկիչներին բռնեցին ու դատական գործ հարեցին, նրանց ձայնագրած տեսանյութերը դարձան հիմնական ապացույցը, որոնք և ստիպեցին ատենակալներին խիստ պատիժ սահմանել ձախողակների համար։

2. Ուղևորություն «մահվան մեքենայով»

The 21 militants who died after their car bomb exploded

2014 թվական։ Իրաքցի ահաբեկիչները լցվեցին հենց այն մեքենայի մեջ, որի մեջ բեռնված էր պայթուցիկն ու մեկնեցին Սամարա քաղաք։ Թե ինչու նրանք որոշեցին բախտները փորձել՝ գաղտնիք է, որը նրանք իրենց հետ տարան գերեզման, որովհետև մեքենան պայթեց անապատում՝ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Արդյունքում զոհվեցին բոլոր 21 ահաբեկիչները։

3. «Գորգ-էլեկտրոդը»

The terrorists who blew themselves up thanks to static electricty

Եմենցիներ Սալման ալ-Թաեզին ու Վալիդ Աշիբին ցանկանում էին պայթեցնել մի շարք դեսպանատներ իրենց երկրում, այդ թվում նաև Կուբայինը՝ «Գուանտանոմոյի պատճառով», ինչպես հետագայում բացատրեցին նրանց կողմնակիցները, երբ նրանց ձերբակալեցին։ Ահաբեկիչները պատրաստվում էին հրթիռ արձակել, սակայն Աշիբին քայլեց գորգի վրայով, ու արդյունքում ստատիկ էլեկտրականությունը վաղաժամ արձակում հրահրեց։ Հրթիռը սլացավ ուղիղ դեպի ալ–Թաեզին՝ տեղում սպանելով նրան, իսկ Աշիբին մահացավ հրթիռի ռեակտիվ հոսանքից ստացված այրվածքներից։

4. «Լռված» ահաբեկիչները

The terrorists who՛s car blew up with them still inside

2007 թվական։ Ամենագնացում նստած ահաբեկիչները ցանկանում էին ներխուժել Գլազգոյի օդանավակայան, սական ավտոմեքենան «լռվեց» անվտանգության պատնեշի մեջ ու պայթեց։ Չարագործներից մեկը զոհվեց տեղում, իսկ մնացածներին ձերբակալեցին ու ցմահ ազատազրկման դատապարտեցին։ Եթե նրանց հաջողվեր մեքենայով ներխուժել օդանավակայանի շենք, ապա կզոհվեին հարյուրավոր մարդիկ։

5. Մահացու դասընթացը

The terrorism teacher who accidently killed himself and his class while teaching his students how to build a bomb

2014 թվական։ Բաղդադի հյուսիսում գտնվող ահաբեկչական ճամբարում ինստրուկտորը ցույց էր տալիս «դասարանին», թե ինչպես պատրաստել մահապարտի գոտի, երբ այն հանկարծ պայթեց նրա ձեռքերի մեջ՝ սպանելով հենց «ուսուցչին» ու նրա 21 սաներին, ովքեր Իրաքից ու Սիրիայից էին։ Խաղաղ իրաքցիները համարեցին սա աստծո պատիժ, բայց իրականում բացի վայ-ինստրուկտորից՝ ոչ մեկի մեղադրել պետք չէ, որովհետև այս հիմարի մտքով չէր անցել, որ պետք չէ հենց իսկական պայթուցիկով լիցքավորված գոտու վրա ցույց տալ իր դասերը։

6. Պարգևավճար «հետախուզման» համար

The terrorist who turned himself in for the reward money

2012 թվական, Աֆղանստանի արևելք։ «Թալիբանի» միջին օղակներից մեկի հրամանատար Մահամմադ Աշանը, ով հետախուզվում էր 100 դոլար պարգևավճարի դիմաց, անձամբ ներկայացավ ոստիկանություն ու, ցույց տալով սեփական լուսանկարով պաստառը, ասաց. «Այո, այո, դա ես եմ։ Որտե՞ղ կարող եմ ստանալ փողերը»։ Ու չնայած ոստիկանների հավատը չէր գալիս, որ մարդ կարող է այնքան բթամիտ լինել, որ նման քայլի դիմի, բայց բիոմետրիկ հետազոտությունը ցույց տվեց, որ դա իրոք հետախուզվող ահաբեկիչն է։

7. Ուշացան ահաբեկչական գործողությունից ու բռնվեցին ապահովագրության վճարը չմուծելու համար

The terrorists who forgot to get car insurance

2012 թվական։ 6 իսլամիստներ պլանավորել էին պայթյուն կազմակերպել «Անգլիական պաշտպանության լիգայի» (հանդես է գալիս ընդդեմ մահմեդական մշակույթի տարածման)՝ Արևմտյան Յորքշիրում գտնվող Դյուսբերի քաղաքում անցկացվող ցույց ժամանակ, բայց տեղ հասան պայթուցիկով բեռնված մեքենայով, արդեն երբ ամեն ինչ ավարտվել էր։ Նրանց ոչինչ չէր մնում՝ բացի վերադառնալուց, բայց հետադարձի ճանապարհին նրանց կանգնեցրեց ոստիկանությունը, և պարզվեց, որ մեքենան ապահովագրված չէ։ Դե իսկ երբ զննման ժամանակ մեքենայում ռումբ հայտնաբերվեց, պարզ է, որ վայ-ահաբեկիչները շատ արագ հայտնվեցին ճաղերի հետևում։

8. Կրակայրիչն ու թայմերը

The terrorist who tried to light a bomb with a Zippo lighter and caused it to explode

1991 թվական։ Երկու ահաբեկիչներ որոշեցին պայթեցնել Ֆիլիպիններում գտնվող Թոմաս Ջեֆերսոնի անվան մշակութային կենտրոնը, սակայն նրանք անգամ չգիտեին, թե ինչպես է պետք գործարկել ռումբը։ Աշխատելով կրակայրիչի լույսի ներքո՝ նրանցից մեկը սխալ ժամանակ դրեց թայմերի վրա, ինչի արդյունքում ռումբը պայթեց ժամանակից շուտ, իսկ ավելի կոնկրետ՝ հենց այդ պահին։ Ահաբեկիչներից մեկը կտոր-կտոր եղավ, իսկ մյուսը շոկի մեջ էր։ Չկողմնորոշվելով, թե ինչ ճանապարհով է գնում՝ նա պարզապես թափառում էր փողոցի մեջտեղում, մինչև նրան իր մեքենան չնստեցրեց մի տաքսիստ։ Միջադեպի մանրամասները պարզվեցին արդեն հիվանդանոցում, ու ահաբեկչին ձերբակալեցին։

9. «Զուգարանային» ռումբ

The troubled young British man turned bungling terrorist

2008 թվական։ Կյանքից դժգոհ ու հոգեկան խանգարումից տառապող անգլիացի Նիկի Ռեյլին ընդունեց իսլամ ու որոշեց պայթեցնել սրճարաններից մեկը։ Նա պատրաստեց ռումբ, որն ուժեղացված էր մեխերով ու Պլիմուտ քաղաքից մեկնեց Էկսետեր, մտավ զուգարան, որպեսզի ռումբը գործարկի, սակայն այն պայթեց նրա ձեռքերում՝ միայն այրվածքներ պատճառելով այս մոլագարին։ Սրճարանի հաճախորդները նույնիսկ չկասկածեցին էլ, որ վտանգված էին ու մտածեցին, որ պարզապես ինչ-որ լամպ է պայթել։

10. Ամանորյա «նվեր»

The terrorist who was killed by a text

2011 թվականի նախօրե։ Երկու մահապարտ կանանց բերեցին Մոսկվա, որպեսզի վերջիններս Ամանորի գիշերը պայթյուններ իրականացնեն Կարմիր հրապարակում։ Այս պլանը ձախողվեց պատահականության շնորհիվ։ Զավժատ Դաուդովան պայթեց մահապարտի սեփական գոտուց հենց հյուրանոցում։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնեցին, որ պայթյունը տեղի էր ունեցել ամանորյա շնորհավորական հաղորդագրության պատճառով, որն ուղարկել էր բջջային օպերատորը բոլոր բաժանորդներին։ Երկրորդ ահաբեկչուհին՝ Զեյնաբ Սույունովան, փախավ, բայց նրան արագ հայտնաբերեցին, որովհետև նա իր փաստաթղթերով հյուրանոցի համար էր վարձակալել։ Նրան հայտնաբերեցին Վոլգոգրադում, երբ վերջինս փորձում էր փախչել Դաղստան։

 
Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն Մանվելյան