Չինաստանում տղան ընկել է 16 մետրանոց ջրվեժն ու ողջ է մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանում երեխան ընկել է 16 մետրանոց ջրվեժն ու ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Գույչժոու գավառի Բիցզե քաղաքում:
Տղան, որի անունը չի հաղորդվում, ընկերների հետ խաղալիս է եղել գետի ափին: Վազելով հոսող ջրի միջով՝ նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջուրը, ինչից հետո հոսանքը նրան հասցրել է մինչեւ ջրվեժը:
Ըստ Lenta.ru-ի, ճանապարհի կեսին երեխան հասցրել է բռնվել քարից, ձգվել է ու բարձրացել դրա վրա: Այդտեղ էլ նա սպասել է ոստիկանների ժամանմանը: Իրավապահներից մեկը ճոպանով կապված հասել է տղային եւ վեր բարձրացրել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



