Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ 2014 և 2015 թվականների պետական բյուջեի սահմանաչափը խախտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրահանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Իսպանիան և Պորտուգալիան անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար:
Երկրների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է պետական բյուջեի դեֆիցիտի թույլատրելի մակարդակի կայունության և աճի պահանջները չկատարելու հանգամանքով, որը ԵՄ ստանդարտների համաձայն, չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



