«Եվրոպա Լիգա». «Փյունիկ»-ը հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից
ՍՊՈՐՏ«Եվրոպա Լիգա»-ի խաղարկության «Փյունիկ»-«Եվրոպա» պատասխան հանդիպումն ավարտվեց:«Արմենպրես»-ը հաղորդում է, որ առաջին կեսը 1-1 ավարտելուց հետո, երկրորդ կեսում հայկական ակումբը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և կամային հաղթանակ տանեց `2-1 հաշվով: Թեև հայկական ակումբը հաղթեց, այնուամենայնիվ ա ռաջին խաղում 2-0 պարտությունից հետո չկարողացավ հետ բերել ամբողջ դիմակայությունում կորցրածը:
2-րդ խաղակեսի սկիզբը կրկին Ջիբրալթարյան ակումբի կողմն էր: Հայ պաշտպանների բացթողումից հետո հիանալի սլացիկ գրոհ կազմակերպեց Պեդրո Կարիոնն, որի հարվածից հետո գնդակը սուրաց դարպասաձողի կողքով: «Եվրոպա»-ն չկարողացավ գրավել դարպասը, իսկ ահա «Փյունիկ»-ն օգտագործեց իր շանսը: Անկյունայինի խաղարկման ժամանակ տուգանային հրապարակի ձախ եզրում գնդակը հայտնվեց Ռոբերտ Մինասյանի մոտ, ով գլխի հարվածով առաջ մղեց իր «Փյունիկ»-ին `2-1: Անցավ ևս 3 րոպե ու Ռոբերտը ստացավ ևս մեկ հնարավորություն: Այս անգամ հայ ֆուտբոլիստի բախտը չժպտց և նա վրիպեց նպաստավոր դիրքից: Հայկական ակումբը խաղի վերջնամասում արդեն չկարողացավ ավելին անել և հանդիպումն այդպես էլ ավարտվեց 2-1 հաշվով: «Փյունիկ»-ը ցավալի պարտություն կրեց ամենահեշտ մրցակիցներից մեկից: