Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շարմազանովն Ալիևին ցույց է տալիս Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշ տեղադրելու միակ ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ համընկնում է: ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երեք համանախագահներն էլ գտնում են, որ թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է, և մենք պետք է կարողանանք Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում մեր հասարակություններին պատրաստենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Մեզ համար նույնպես առաջնային է խաղաղության ամրապնդումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ հայկական կողմի համար կարևոր և առաջնային է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը հանրաքվեի միջոցով: «Լեռնային Ղարաբաղը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով կարգավիճակի և ինքնորոշման հարցը մեզ համար շատ կարևոր է, ինչպես նաև կարևոր է խաղաղությունը: Մենք ձգտելու ենք հասնել խաղաղության և գտնում ենք, որ տարածաշրջանը դրանից միայն կշահի, սակայն միևնույն ժամանակ դա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման պարագայում: Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու հնարավորություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ արեց հույսեր չփայփայել, որ Լեռնային Ղարաբաղը կարող է երբևէ լինել Ադրբեջանի կազմում: Նա ընդգծեց, որ ԼՂ-ն չի եղել, չկա ու չի լինելու Բաքվի տիրապետության տակ: «Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշ տեղադրելու մեկ տարբերակ կա` Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և անկախ պետության մայրաքաղաք Ստեփանակերտում բացում է Ադրբեջանի դեսպանությունը: Այլ տարբերակ չկա, եթե նրանք այդքան շատ են ցանկանում տեսնել իրենց երկրի դրոշը Շուշիում կամ Ստեփանակերտում, դա միակ տար բերակն է»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցին, որում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Նա նշեց, որ դրական են գնահատում Պուտինի և Օբամայի հեռախոսազրույցը, որովհետև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ ունեն համահունչ դիրքորոշում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այսինքն, այն կարծիքը, որ ղարաբաղյան հարցում ռուս-ամերիկյան հակասություններ կան, այդպես չէ: Գոնե պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ թե ՌԴ-ն,  թե ԱՄՆ-ն բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտին կազմակերպած  հանդիպումները չեն հակասում Մինսկի խմբի ձևաչափին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  հարցում հրապարակային մակարդակով ռուս-ամերիկյան դիրքորոշումները միմյանց չեն հակասում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ