Հրաձգություն Թենեսիում. մեկ զոհ կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Թենեսի նահանգում հրաձգության հետեւանքով 1 զոհ կա, եւս 4 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից, վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Անհայտ տղամարդը կրա է բացել Days Inn հյուրանոցի շենքի եւ անցնող մեքենաների ուղղությամբ: Նահանգի քննչական կոմիտեի ներկայացուցչի փոխանցմամբ, կասկածյալը զինված է եղել առնվազն երկու հրազենով: Դեպքի վայր ժամանած ոստիկանների եւ հարձակվողի միջեւ փոխհրաձգություն է սկսվել, ինչի արդյունքում վերջինը վիրավորվել է:
Պարզվել է, որ զոհը թերթեր բաժանող 44-ամյա կին է: Նրա զոհվելու փաստը հաստատել է Bristol Herald Courier պարբերականի սեփականատերը: Տուժածները, այդ թվում՝ հարձակվողը, հիվանդանոց են տեղափոխվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



