Օրվա բաղադրատոմս. Հատապտուղներով տորթ
ԼԱՅՖԲաղադրամասեր՝
180 գրամ ալյուր
180 գրամ շաքարավազ (նաև 4 ճաշի գդալ՝ գլազուրի համար)
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Վանիլին
4 հատ ձու
Հատապտուղ՝ ըստ ճաշակի
50 գրամ մուգ շոկոլադ
2 ճաշի գդալ կակաոյի փոշի
2 ճաշի գդալ կաթ
50 գրամ սերուցքային կարագ
Պատրաստման եղանակ՝
Ձուն շաքարավազի հետ հարել։ Ավելացնել վանիլին ու փխրեցուցիչ։ Ավելացնել ալյուրը։
Խմորի մեջ ավելացնել հատապտուղներ ու թխել ջեռոցում։

4 ճաշի գդալ շաքարավազին ավելացնել 4 ճաշի գդալ կակաոն և 2 ճաշի գդալ կաթը։
Եփել մարմանդ կրակի վրա։
Ավելացնել կարագ ու վերցնել կրակից։
Լցնել տորթի վրա, զարդարել հատապտուղներով։

1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



