Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է
ՍՊՈՐՏPanorama.am-ը գրում է.
Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի դեպինգ թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է sport-express.ru-ն՝ հենվելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տվյալների վրա: Պեկինում 2008 թ. կայացած Օլիմպիադայի ընթացքում հանձնած անալիզների վերստուգման արդունքում մարզիկի արյան մեջ արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Դրական արդյունք են տվել նաև երկու այլ մարզիկների՝ ադրբեջանցի Սարդար Հասանովի ու թուրք Օզքան Սիբելի թեստերը:
Նշված բոլոր մարզիկները ժամանակավորապես որակազրկվել են:
Հիշեցնենք, որ Տիգրան Մարտիրոսյանը Պեկինում 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



