Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած` ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը համարում է խոսքի ազատությունը սահմանափակող: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Տանջի Բիլգիչան:
Նա նշել է, որ Թուրքիայում ուշադիր հետեւել են օրինագծի քննարկման եւ ընդունման գործընթացին: Եթե օրինագիծն ընդունվի իր ներկայիս տեսքով, «խոսքի ազատության սահմանափակման» պոտենցիալ ռիսկեր կպարունակի: «Մենք կշարունակենք հետեւել Ֆրանսիայի Սենատում գործընթացին: Հույս ունենք, որ ֆրանսիական Սենատը կհանի այն տարրերը, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը», - ասված է հայտարարության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



