ԵՄ-ի երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ տվյալների փոխանակման համաձայնագրին. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ երկրների կառավարությունները հավանություն են տվել Միացյալ Նահանգների հետ տվյալների փոխանակման համաձայնագրին, որն ստացել Է «ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գաղտնի վահան» անվանումը: Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, այն կարող Է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ շաբաթ:
Reuters-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը համապատասխան փաստաթուղթը պաշտոնապես կհաստատի հուլիսի 12-ին: Դա են հաստատում The New York Times թերթի տվյալները, որն ավելի վաղ տեղեկացրել Է, որ երկուստեք հաստատումը տեղի կունենա հուլիսի 11-ից ոչ շուտ, երբ այցով Բրյուսել կժամանի ԱՄՆ-ի առեւտրի նախարար Փենի Փրիցքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



