Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես ինձ հիանալի եմ զգում, ես երիտասարդ եմ եւ կարողանում եմ խենթանալ, էլ ի՞նչ տարիքի մասին է խոսքը. Սոֆի Դեւոյանը նշում է 68-ամյակը

ԼԱՅՖ

Այսօր՝ հուլիսի 8-ին, պարուհի եւ դերասանուհի Սոֆի Դեւովյանը նշում է ծննդյան 68 ամյակը: Միշտ կանացի ու երիտասարդ պարուհին Life.panorama.am-ի հետ զրույցում  կատակելով նշեց.

«Այսօր դարձա 35 տարեկան, ի՞նչ 68-ի մասին է խոսքը: Ես ինձ հիանալի եմ զգում, ես երիտասարդ եմ եւ կարողանում եմ խենթանալ, էլ ի՞նչ տարիքի մասին է խոսքը»,- ծիծաղելով նշեց հոբելյարը:

Հարցին, թե ինչպե՞ս է նա կարողանում պահպանել իր նման տեսակը, Սոֆի Դեւոյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ սա ուղղակի տեսակի արդյունք է: Սա բնավորություն է, սովորություն գուցե, ես այսպիսին եմ ու վերջ: Հավատացեք՝ այսպիսին լինելու համար ոչ մի հատուկ բան չեմ անում»:

Մեզ հետ զրույցում Սոֆի Դեւոյանը նշեց, որ ողջ ընտանիքն ու մտերիմները արդեն ծննդյան օրվա նախապատրաստական աշխատանքներով են զբաղված.

«Մենք սովորություն ունենք՝ իմ ծննդյան օրը նշում ենք մեր տանը, հենց բակում մեծ սեղաններ ենք գցում, մի լավ քեֆ ենք անում, հետո, եթե եղանակը թույլ է տալիս, ջրվում ենք ու հիանալի օր անցկացնում: Սովորությունների շարքում իր կարեւոր տեղն ունի այն, որ ինձ հյուր են գալիս «Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնի» բոլոր անդամները: Արդյունքում ծննդյանս օրը միշտ մեծամասշտաբ ենք նշում»,- հավելեց պարուհին:

Ս. Դեւոյանի ծննդյան օրվա խորհրդանշական տորթը իր խոսքով պատրաստել է մտերիմներից մեկը, դե իսկ խոսելով երազանքների մասին՝ պարուհին նշեց.

«Հիմա միայն մի մեծ ցանկություն ունեմ, որ իմ բոլոր մտերիմները եւ ընտանիքիս անդամները առողջ լինեն, որովհետեւ մնացած ամեն բան մենք ինքներս կարող ենք ստեղծել: Մարդը, եթե ուզում է երջանիկ լինել, նա անպայման կլինի, իսկ եթե ցանկանա անընդհատ դժգոհել, ապա հաստատ կգտնի դժգոհելու պատճառներ: Մարդը պետք է կարողանա սովորել երջանիկ լինել, միայն այն, որ առավոտյան արթնանում ես, արդեն իսկ երջանկություն է: Պետք է կարողանալ սիրել քեզ շրջապատող ամեն ինչ, քանի որ այնտեղ, որտեղ սեր կա, չեն կարող վատ տրամադրություն կամ վատ հարաբերություններ լինեն»:

Իսկ վերջում Սոֆի Դեւոյանը նկատեց, որ իր տեսակի ու ունեցած այսօրվա համար շնորհակալ է.

«Շնորհակալ եմ Աստծուն ու ծնողներիս, չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ այսօրն ունեմ ու կամ: Շնորհակալ եմ նաեւ տղայիս ու հարսիս, ինչպես նաեւ ամուսնուս, որոնց շնորհիվ ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հասկանում ու գնահատում են»,- իր խոսքը եզրափակեց սիրված պարուհին:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան