ՆԱՏՕ-ն չորս բազմազգ գումարտակ է ստեղծում Բալթյան երկրներում և Լեհաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակ ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը: «Մենք որոշել ենք ընդլա յնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում` այնտեղ տեղակայելով չորս գումարտակ»,-ասել է նա լրագրողներին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ուժերը կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Լատվիա զինվորներ կուղարկի Կանադան, Լիտվա` Գերմանիան, Էստոնիա` Մեծ Բրիտանիան, Լեհաստան` ԱՄՆ-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



