Ավտովթար Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին. մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին' ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քանաքեռավանի գազալցակայանի դիմաց «Օպել Կորսա» մակնիշի (վարորդ' 1982 թ. ծնված Հ. Բ.) 34 MS 834 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով Հ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



