Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հուլիսի 8-ի վաղ առավոտից սկսել են հրթիռակոծել Հալեպի զանազան թաղամասերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, առավոտյան ժամը 6:30-ին հրթիռ է ընկել Ազիզիե շրջանում, այնուհետեւ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպե Ռոզ, Մերիտիեն, Նոր Գյուղ շրջանները։ Նախնական տվյալներով՝ արձանագրվել է 10 զոհ, 100 վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ են։ Վիրավորները փոխադրվել են Ալ Ռազի հիվանդանոց։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



