Օբաման հայտարարել է Լեհաստան հազար զինվորականի ուղարկելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Լեհաստանում շուրջ հազար ամերիկյան զինվորականի տեղակայման ծրագրերի մասին:
«ԱՄՆ պատրաստվում է այստեղ՝ Լեհաստանում, հենց լեհ զինվորականների կողքին շուրջ հազար ամերիկյան զինծառայողների տեղակայել»,- հայտարարել է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո Օբաման նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջատար դեր է կատարելու երկրում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության գործում:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին ՆԱՏՕ-ում համաձայնեցվել էր Բալթյան երկրներում եւ Լեհաստանում չորս գումարտակ տեղակայելու հարցը: Ռուսաստանի հետ սահմաններին զինվորականներ տեղակայելու որոշում էին կայացրել նաեւ Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



