Մարգվելաշվիլին ու Սթոլթենբերգը քննարկել են Վրաստանի պաշտպանունակության ուժեղացման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը տետ-ա-տետ հանդիպում են անցկացրել։
Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ հետագա գործընկերության ուժեղացման հարցերը։
Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Սթոլթենբերգին՝ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու համար։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այն առաջընթացը, որը Վրաստանն ունեցել է եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։
Մեծ ուշադրություն է հատկացվել այն գործնական քայլերին, որոնք պետք է նպաստեն Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



