Բրազիլիայի նախագահը որոշել է չհանձնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի Սենատի որոշմամբ պաշտոնից ժամանակավորապես հեռացված նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր չէ կամավոր հրաժարական տալ, հայտնում է Telesur–ը։
«Ես չեմ հանձնվի, ես պատիվ եւ արժանապատվություն ունեմ»,– ասել է նա Սան Պաուլում ֆեմինիստական շարժումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Հունիսի կեսին Դիլմա Ռուսեֆը հայտնել էր, որ համաձայն է նախագահական նոր ընտրություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի Սենատը մայիսի 12-ին իմպիչմենտ էր հայտնել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին։ Նրան կասկածում են Petrobras պետական նավթագազային ընկերության կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությանը խոչընդոտելու մեջ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



