Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է բաց թողել սուզանավից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ հրթիռը բաց է թողնվել արևելյան Համգյոն-Նամդո շրջանում:
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ էր փորձարկել նաև ապրիլին: Հաջորդ օրը հյուսիսկորեական կենտրոնական փոստային գործակալությունը հաղորդել էր հաջողված փորձարկումների մասին: Միևնույն ժամանակ, ճապոնական, հարավկորեական և ամերիկյան զինվորականների կողմից փորձարկումն անհաջող էր որակվել: Հաղորդվում էր, որ հրթիռը թռել է ընդամենը 30 կիլոմետր: Մինչ այդ էլ բալիստիկ հրթիռի ևս մեկ փորձարկում անհաջողությամբ էր ավարտվել դեկտեմբերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



