Հարավային Դակոտայում քաղաքացիական ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել ռազմական օդանակավակայանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆDelta ավիաընկերության ինքնաթիռը քաղաքացիական օդանավակայանի փոխարեն սխալմամբ վայրէջք է կատարել Հարավային Դակոտայի ռազմական օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, քաղաքացիական A320 ինքնաթիռը, որում եղել է 130 մարդ, Մինեապոլիսից ուղևորվել է Հարավային Դակոտա:
Delta ավիաընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռը տարածաշրջանային «Ռապիդ-Սիդի» օդանավակայանի փոխարեն վայրէջք է կատարել «Էլսվորտ» բազայում: Նշվում է, որ բազան և օդանավակայանը միմյանց մոտ են գտնվում:
Պարզելով իրավիճակը պաշտոնական անձանց հետ` մի քանի ժամ անց ինքնաթիռը ժամանել է «Ռապիդ-Սիդի» օդանավակայան: Ավիաընկերությունը հայտնել է, որ միջադեպի հետ կապված քննություն է իրականացվում, ինքնաթիռի անձնակազմին ժամանակավորապես արգելվել է թռիչքներ իրականացնել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



