Մեծ Բրիտանիայում բանակում ծառայող կանայք առաջնագծում մարտական առաջադրանք կատարելու իրավունք կստանան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական բանակի կանանց համար առաջին գծում մարտական առաջադրանք կատարելու արգելքը կհանվի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: «Չափազանց կարևոր է, որպեսզի մեր զինված ուժերը մնան համաշխարհային մակարդակի և արտացոլեն այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Այս արգելքը հանելը շատ կարևոր քայլ է»,- ասել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, մեկնաբանելով առաջին գծում կանանց մարտական առաջադրանք կատարելու արգելքի վերացումը, նշել է, որ ինքը միշտ երազել է, որ զինված ուժերում անձնակազմի բաշխումը տեղի ունենա կարողություններով, այլ ոչ թե այս կամ այն սեռի պատկանելիությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



