Քուրդ զինյալները թուրքական Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մարդին նահանգի Ջևիզլի գյուղում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի, ինչպես նաև դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 6 զինվոր վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ բրիտանական Reuters գործակալության տվյալներով` վիրավորվել է 11 զինվոր:
Տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



