Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում երիտասարդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթերցողների մեծ խումբ հետաքրքրված է որակյալ գրականությամբ: Հետաքրքրությունը հատկապես մեծ է երիտասարդների մոտ: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց գրականության հանդեպ հայ երիտասարդության և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունների մասին: Բանախոսի խոսքով՝ կա ընթերցողների ակտիվ խումբ, և պատահական չէ որ վերջին տարիներին ամենից շատ են ձևավորվել գրական ակումբներ: Նրա դիտարկմամբ՝ թե համացանցում ընթերցողների, և թե գրախանութներից ու գրադարաններից օգտվողների մեծ մասը կազմում են 18-33 տարեկան երիտասարդները: Նիկողոսյանը կարևոր համարեց այն փաստը, որ վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում հենց երիտասարդները: Նրա կարծիքով՝ մեր ավագ սերնդի դժգոհությունը այն մասին, որ իրենք գրքին ավել մեծ տեղ էին տալիս, քան այժմյան երիտասարդությունը՝ միֆ է:

Արքմենիկ Նիկողոսյանը հատկանշական համարեց նաև այն փաստը, որ նախկինում գրախանութների գրքերի 80 տոկոսը ռուսերեն էին, 20 տոկոսը հայերեն, իսկ այժմ պատկերը միանգամայն հակառակն է 80 տոկոսը՝ հայերեն, 20 տոկոսը՝ այլալեզու գրքեր: Նա վստահեցրեց, որ աշխարհում լույս տեսնող բեսթսելերների մոտ 60 տոկոսը թարգմանվում է հայերեն:

«Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը մեզ մոտ շատ փոխեց գրքի հանդեպ վերաբերմունքը: Եթե  5 տարի առաջ հեղինակը ստանում էր մեծ մրցանակներ, բայց նրա գիրքը վաճառվում էր տարեկան ընդամենը 3-5 օրինակներով, այժմ դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Լինում են դեպքեր, որ տարբեր հրատարակիչներ մրցում են, որպեսզի տպեն ինչ-որ հեղինակի ստեղծագործությունը:

Այսօր Հայաստանում գիրք տպելու խնդիր չունի Գուրգեն Խանջյանը, քանի որ նրա ցանկացած գիրք լավ է վաճառվում գրախանութներում՝ տարեկան 100-300 օրինակ: Սա Հայաստանում ժամանակակից հեղինակի համար լավ ցուցանիշ է: Շատ պահանջված գրող է նաև Արամ Պաչյանը: Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արև» վեպն է ունեցել 2 տպագրություն՝  առաջին 500 օրինակը ավարտվել է: Կա մշտական սեր և հետաքրքրություն Լևոն Խեչոյանի գրքերի հանդեպ:  Բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանի գրքերը միշտ պահանջված են, բայց այստեղ մի վերապահություն կուզենայի անել, որ պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը վաճառքների տեսանկյունից շատ ավելի քիչ է»,- նշեց նա:

Արմենպրեսի հաղորդմամբ բանախոսը ընդգծեց նաև, որ մեր հեղինակները կարողացել են հետաքրքրություններ առաջացնել դրսի հրատարակիչների մոտ ևս: Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը տպագրվել է ԱՄՆ-ում: Հովհաննես  Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» տպագրվել է թուրքերեն՝ թուրքական հրատարակիչների կողմից. հիմա տպվում է Կանադայում: Արամ Պաչյանի «Ռոբինզոն» ժողովածուն տպագրվել է  ուկրաիներեն: Նրա խոսքով Պաչյանը Հայաստանում տպագրել է 3 գիրք, որոնց ընդհանուր տպաքանակը 1900 օրինակ է, իսկ Ուկրաինայում մ իայն «Ռոբինզոն»-ը տպագրվել է 2000 օրինակով և 4 ամսվա մեջ համարյա սպառվել:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ