Անկարան հույս ունի շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ «Թուրքական հոսք»-ի հարցի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Անկարան լիահույս է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ կշարունակվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Մենք այդ նախագծի հետ կապված որևէ խնդիր չունենք: Հակամարտության ընթացքը որևէ կերպ չի անդրադարձել «Թուրքական հոսք»-ին: Միանշանակ է, որ այդ հարցով բանակցությունները կշարունակվեն, կխոսենք: Շուտով էներգետիկայի նախարարները ևս բանակցություններ կիրականացնեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին` ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



