Պանրով հավի գնդիկներ.բաղադրատոմս
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Բաղադրություն՝
Հավի կրծքամիս- 1բաժին
Ձու-2 հատ
Հալացրած պանիր-1բաժին
Սովորական պանիր-100-150գրամ
Մայոնեզ -3-4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակ՝
Հավի կրծքամիսը եփել և թողնել, որ սառի: Հավի կրծքամիսը ոսկորներից և մաշկից ազատել և այն խփել էլեկտրական հարիչով (բլենդերով):
Ձուն խաշել, մաքրել, քերիչով քերել և ավելացնել մսի վրա:
Հալեցված սառը պանիրը քերիչով քերել և ավելացնել մսի վրա:
Խճողակի վրա (ֆարշ) ավելացնել 3-4 ճաշի գդալ մայոնեզ և լավ խառնել:
Առանձին ափսեի մեջ մանր քերչիով պանիրը քերել:
Ձեռքը ջրի մեջ թաթախել, խճողակը 1 թեյի գդալի չափ վերցնել, գնդիկներ պատրաստել ու պանրի մեջ թաթախել:
1
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
2
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



